Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա ով է հակառուսական տրամադրություն գեներացնում՝ ՀՀ իշխանությո՞ւնը, սորո՞սը, թե՞ ОРТ-ի տգետ լրագրողները. Ղազարյան

Հիմա ով է հակառուսական տրամադրություն գեներացնում՝ ՀՀ իշխանությո՞ւնը, սորո՞սը, թե՞ ОРТ-ի տգետ լրագրողները. Ղազարյան
Քաղաքականություն
17:52, 19 сентябрь 2022
Ռուսաստանի Հանրային ալիքով քննարկում են Փելոսիի այցը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը և տեսանյութ հրապարակել:

Նա նշել է, որ քննադատում են Փելոսիի կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը, քանի որ վերջին կռիվը, պարզվում է, Ղարաբաղի վիճելի տարածքում էր։

«Հիմա ով է Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնում՝ Հայաստանի իշխանությո՞ւնը, սորո՞սը, թե՞ ОРТ-ում տնավորված տգետ լրագրողներն ու փորձագետները»,- անուղղակի հարցադրում է արել նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր: 

Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:

Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: