Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ պատկեր է Բերդ համայնքում․ ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալները

Ինչ պատկեր է Բերդ համայնքում․ ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալները
Քաղաքականություն / Հայաստան
11:19, 26 сентябрь 2022

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները։

Ներկայացնում ենք Տավուշի մարզի Բերդ համայնքում ընտրությունների արդյունքների նախնական պատկերը․
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 11095:
«Արժանապատիվ սերունդ» դաշինք` 1097,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 4298,
«Զորավոր համայնք» դաշինք` 5685: