Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները խորհրդարանում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, ներկայացել Հայաստանի դիրքորոշումները

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները խորհրդարանում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, ներկայացել Հայաստանի դիրքորոշումները
Քաղաքականություն
12:19, 01 октябрь 2022
Ավարտվել է ԱԺ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել Րիկսդագի (Խորհրդարանի) Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների, խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների, շվեդական SIDA-ի տարածաշրջանային ղեկավարի եւ SALAR-ի գործադիր տնօրենի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ սեպտեմբերի 13-ից սկսված ադրբեջանական հարձակումը, ներկայացել Հայաստանի դիրքորոշումները և համագործակցության ակնկալիքները:

Մտքեր ենք փոխանակել բազմաթիվ ուղղություններով արագորեն զարգացող հայ-շվեդական համագործակցությունն առավել խորացնելու վերաբերյալ:

Իբրև Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար՝ շնորհակալություն եմ հայտնել գործընկերներիս ադրբեջանական ագրեսիան հասցեական եւ աներկբա դատապարտելու և Շվեդիայի կառավարությունից ընդդեմ Ադրբեջանի գործուն միջոցներ պահանջելու համար:

Հանդիպել ենք Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին, քննարկել անվտանգային խնդիրներին և հայ-շվեդական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Շվեդիայում է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը՝ շվեդական պառլամենտական փորձի ուսումնասիրման ծրագրով:

Այցը կազմակերպվել է ՄԱԿ Զարգացման գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, որն աջակցվում է Շվեդիայի կառավարության կողմից»,-մանրամասնել է պատգամավորը: