Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ Բաքվին փոխանցելով հինգ շրջան, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին

Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ Բաքվին փոխանցելով հինգ շրջան, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին
Քաղաքականություն
20:44, 27 октябрь 2022

 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ասել է, որ Ռուսաստանը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, սակայն Մոսկվան կողմերին ոչինչ չի պարտադրի։

«Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկում էր լուծել Ղարաբաղի հարցը Բաքվին փոխանցելով հինգ շրջան, բայց Երևանը գնաց իր ճանապարհով»,- պատասխանել է Պուտինը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, ապա հավելել, որ իրենք առաջարկել են շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ,սակայն Հայաստանի ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով, և դա հանգեցրել է ստեղծված իրավիճակին։

 «Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանի գործն է, թե պայմանագրի որ տարբերակն ընտրի։ Բայց որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք: Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված, վաշինգտոնյան համաձայնագիրը, որը, ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում»,- ասել է Պուտինը։