Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Քաղաքականություն
22:10, 16 ноябрь 2021
ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել, հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Խակը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այժմ մենք որոշակի տեղեկատվություն ենք ստանում: Բայց միանշանակ, մենք մտահոգությամբ հետևում ենք վերջին բռնկման մասին հաղորդագրություններին: Եվ մենք պետք է ստուգենք այդ հաղորդագրությունները», – ճեպազրույցում ասել է Հակը:

«Առայժմ մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան՝ բոլոր մտահոգությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար: Մենք ցանկանում ենք խուսափել ցանկացած էսկալացիայի վերադառնալուց, որը մենք տեսել ենք ավելի վաղ»,- հավելել է նա։