Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ-ն պետք է չեզոքություն պահպանի քաղաքական հարցերում. ԵՄ-ն Հայաստանում առճակատման կողմերին կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել հակասությունները

ԶՈՒ-ն պետք է չեզոքություն պահպանի քաղաքական հարցերում. ԵՄ-ն  Հայաստանում առճակատման կողմերին կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել հակասությունները
Քաղաքականություն / Հայաստան / Միջազգային
20:09, 25 февраль 2021
Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և «բոլոր խաղացողներին» կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից կամ էսկալացիայի տանող գործողություններից և բոլոր քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ. փոխանցումէ ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Բոլոր կողմերին հանգստության կոչ ենք անում, անհրաժեշտ է զերծ մնալ հռոտորաբանությունից և էսկալացիայի տանող գործողություններից: Քաղաքական տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Հայաստանի սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն վստահություն է հայտնել, որ «ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է Հայաստանի համար՝ հաղթահարելու մարտահրավերները, որոնց հետ բախվել է»: