Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն պետք է դարի որոշումը կայացնի. համագործակցի՞ Ռուսաստանի հետ, թե՞ առճակատման գնա. Բորել

ԵՄ-ն պետք է դարի որոշումը կայացնի. համագործակցի՞ Ռուսաստանի հետ, թե՞ առճակատման գնա. Բորել
---
20:00, 09 февраль 2021
Եվրամիությունը կանգնած է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաչմերուկում և պետք է դարի որոշումը կայացնի՝ համագործակցե՞լ Ռուսաստանի հետ, թե՞ առճակատման գնալ: Նման հայտարարություն է արել  ԵՄ Արտաքին ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով ՝ Եվրամիությունը պետք է փորձի խուսափել Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ առճակատումից և աջակցություն ցուցաբերի Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը: «Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանն է, և մենք պետք է խուսափենք երկարատև առճակատումներից», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Բորելը նշել է, որ ԵՄ-ն պետք է նպաստի «Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական հասարակության զարգացմանը», կոչ անելով «տարբերակել Ռուսաստանի իշխանության կառուցվածքն ու ժողովրդին, որն ուզում է Եվրոպայի մաս լինել»: