Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրապարակվել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման համատեղ հայտարարությունը

Հրապարակվել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման համատեղ հայտարարությունը
Քաղաքականություն
23:14, 31 октябрь 2022

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապատետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի
հայտարարությունը
 
Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը ու ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինը 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում հանդիպել  և քննարկել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
 
Վերահաստատել ենք հանձնառությունը խստորեն պահպանել այս բոլոր պայմանավորվածությունները՝ ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորման, ապահովելու խաղաղություն, կայունություն, անվտանգություն և Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացում։ Մենք պայմանավորվեԼ ենք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների բլոկին։
 
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծել ենք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի արդիականությունը։
 
Պայմանավորվել ենք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի  1991 թ. Հռչակագրի։
 
Ընդգծել ենք  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ աշխատանքների նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Առկա զարգացումների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավորինս կաջակցի դրան։
 
Ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև միջխորհրդարանական եռակողմ շփումներ սկսելու՝ ամրապնդելու համար վստահությունը երկու երկրների ժողովուրդների միջև։
 
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում ապահովելով կայունություն և բարգավաճում: