Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում կկայանան ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստեր

Բրյուսելում կկայանան ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստեր
Քաղաքականություն
21:50, 03 ноябрь 2022
Բրյուսելում կգումարվեն ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի տասներկուերորդ նիստերը։

Նիստերին մասնակցելու համար ՀՀ պատվիրակություն գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 3-ի որոշումը հրավարակվել է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում։

«ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի տասներկուերորդ նիստերին մասնակցելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 6-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն»,- ասվում է որոշման մեջ։