Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին
Հայաստան
22:00, 21 октябрь 2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում անցկացվող մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին։  Նրան գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 21-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին 2022 թվականի հոկտեմբերի 24-27-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում անցկացվող մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։:

Փաստաթղթի մեջ նաև նշված է. «Ծովինար Սողոմոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»: