Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՏԿԵ նախարարը և նրա տեղակալը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարարը և նրա տեղակալը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին
Քաղաքականություն
20:51, 20 октябрь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վաշինգտոնում կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին։ Նրանց գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Որոշման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։

Ըստ որոշման՝ Գնել Սանոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

«Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»,- ասվում է որոշման մեջ: