Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ փոխվարչապետ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Ռուսական էներգետիկական շաբաթ»-ին

ՀՀ փոխվարչապետ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Ռուսական էներգետիկական շաբաթ»-ին
Քաղաքականություն
21:21, 11 октябрь 2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13-15-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն. այս մասին ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Էդմոնդ Դավթյանին 2021 թվականի հոկտեմբերի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելու համար»,- ասված է որոշման մեջ: