Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները բողոքի ակցիա են արել Ֆրանսիայի Սենատի առջև

Ադրբեջանցիները բողոքի ակցիա են արել Ֆրանսիայի Սենատի առջև
Քաղաքականություն
20:02, 15 ноябрь 2022
Բաքվի կոչով ադրբեջանցիների մի փոքր խումբ երեքշաբթի առավոտյան բողոքի ցույց է կազմակերպել Ֆրանսիայի Սենատի դիմաց՝ բողոքելով «սենատորների կողմնակալ դիրքորոշման» դեմ․ գրում է armenews.com-ը։

Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել «հայ-ադրբեջանական հակամարտությունում ֆրանսիացի սենատորների կողմնակալ մոտեցման» կապակցությամբ:

Ադրբեջանական բռնապետության այս կամակատարները վանկարկել են այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Պահանջում ենք արդարություն», «Մենք ասում ենք ՈՉ ահաբեկչությանը.», « Սենատը պետք է անաչառ լինի», «Ֆրանսիան պետք է չեզոք լինի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, «Դադարեցրեք հայկական ահաբեկչությունը»։

Եվ, իհարկե, ոչ մի կարգախոս Ալիևի ռեժիմի դեմ, որը իր երկիրը պահում է սեփական կոշիկների ներբանների տակ, լռեցնում է մամուլը, բանտ է նետում ընդդիմադիրներին, բռնագրավում երկրի հարստությունը, իսկ ժողովրդին, որպես ներկա և ապագա, առաջարկում է միայն ռասիստական ատելություն հայերի նկատմամբ և պատերազմ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկումը:

«Կառավարությանը կոչ ենք անում եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ՝ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ուժգին և համարժեք արձագանքելու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի ղեկավարների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելք սահմանելու հնարավորությունը»,- նշված է նախագծում։