Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտին, հեռանալիս Իլհամին էլ հետդ կվերցնես». Բաքուն բողոքի ակցիայով է «նշել» Ռուսաստանի նախագահի ծննդյան տարեդարձը

«Պուտին, հեռանալիս Իլհամին էլ հետդ կվերցնես». Բաքուն բողոքի ակցիայով է «նշել» Ռուսաստանի նախագահի ծննդյան տարեդարձը
Քաղաքականություն
18:15, 07 октябрь 2022
«Ադրբեջանական դեմոկրատական հանրապետություն» կուսակցությունը Բաքվում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացրել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Արցախում ռուս խաղաղապահների։

Հանրահավաքում վանկարկել են այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝  «Ռուսական բանակի ներխուժում, Պուտին, հեռացիր», «Պուտին, գնա գրողի ծոցը» և այլն։

Ոստիկանությունը ուժ է կիրառել միայն այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցներից մեկը՝ կուսակցության անդամ Հուսեյն Մալիկը, հայտարարել է. «Պուտին, Իլհամին հետդ վերցրու, երբ հեռանաս»։ Նրան բռնի ուժով ձերբակալել են։
Հատկանշական է, որ ակցիան տեղի է ունեցել ՌԴ նախագահի ծննդյան օրը: