Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին սոցհարցումներում Էրդողանը զիջում է ընդդիմադիր մրցակիցներին

Վերջին սոցհարցումներում Էրդողանը զիջում է ընդդիմադիր մրցակիցներին
Քաղաքականություն / Տարածաշրջան
21:45, 06 декабрь 2022
«Yöneylem» հետազոտական կենտրոնը հերթական սոցհարցման արդյունքներն է հրապարակել։ Այն իրականացվել է սույն տարվա նոյեմբերի 23-ից 27-ը։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի 27 նահանգներից։ Մասնակիցները պատասխանել են «Եթե այս շաբաթ ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին։ Արդյունքն այսպիսին է եղել` չկողմնորոշվածների ձայները ներառյալ.

Իշխող ԱԶԿ-AKP

«Արդարություն և զարգացում կուսակցություն» - 32.8%  

Ընդդիմադիր ԺՀԿ-CHP
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» - 26․3%
Քրդամետ ԺԴԿ-HDP
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» - 10․1%
Իշխանամետ ԱՇԿ MHP
«Ազգայնական շարժում կուսակցություն» - 7․2%
Ընդդիմադիր ԼԿİYİ Parti
«Լավ կուսակցություն» - 13.9%
Ընդդիմադիր ԺԱԿ-Deva Partisi
«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» - 1.6%

ԹԲԿ-TİP

«Թուրքիայի բանվորական կուսակցություն» - 1.4%
Իսկ այն հարցին, թե նախագահական ընտրություններում հիմա ում կտայիք ձեր ձայնը, մասնակիցների 39.1%-ը պատասխանել է, որ կքվեարկեր գործող նախագահ Էրդողանի օտին, իսկ 50.9%-ը՝ ընդդիմադիր թեկնածուի օգտին:
Երկրորդ փուլ անցնելու դեպքում Էրդողանի և ընդդիմադիր 3 թեկանծուների միջև մասնակիցները նախընտրությունը տվել են ընդդիմադիր թեկնածուներին, համապատասխանաբար՝

Էրդողան - 42.8%  և Քեմալ Քըլըչդարօղլու /ԺՀԿ առաջնորդ/ - 43.3% 
Չեմ քվեարկելու - 10.4% 
Չեմ որոշել - 3.1%
Էրդողան - 41.4% և Էքրեմ Իմամօղլու /Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/ - 49.5%
Չեմ քվեարկելու - 6.6%
Չեմ որոշել - 2.1%
Էրդողան - 37% և Մանսուր Յավաշ /Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/-  55.5%
Չեմ քվեարկելու - 4.8%
Չեմ որոշել-  2.3%
Բացի այդ սոցհարցման մասնակիցների 60.3%-ը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան անցում կատարեր պետական կառավարման խորհրդարանական համակարգին։

Աղբյուր`    artigercek.com

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button