Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանի վարչապետ Մոդին չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը՝ Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու սպառնալիքների պատճառով

Հնդկաստանի վարչապետ Մոդին չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը՝ Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու սպառնալիքների պատճառով
Քաղաքականություն / Աշխարհ
21:37, 09 декабрь 2022
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի մասնակցի Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա գագաթնաժողովին․ գրում է bloomberg-ը՝ նշելով, որ չեղարկման պատճառը Ռուսաստանի նախագահի կողմից միջուկային զենք օգտագործելու սպառնալիքն է Ուկրաինայի պատերազմում:
 
«Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ամուր, բայց այս պահին բարեկամության մասին շեփորելը կարող է շահավետ չլինել Մոդիի համար»,- ասել է խնդրին տիրապետող հնդիկ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը խնդրել է չհրապարակել իր անունը՝ խնդրի զգայունության պատճառով:
 
 
Պաշտոնյան նաև հավելել է, որ Հնդկաստանի համար այդ որոշումը պարզ է դարձել դեռևս սեպտեմբերին՝ Ուզբեկստանում կայացած տարածաշրջանային գագաթնաժողովի ժամանակ, երբ Մոդին հորդորել է Պուտինին խաղաղություն հաստատել Ուկրաինայի հետ:
 
Նշվում է, որ 2000 թվականից ի վեր, երբ ռուս-հնդկական հարաբերությունները վերափոխվեցին ռազմավարական գործընկերության, սա կլինի երկրորդ դեպքը, երբ Հնդկաստանի և Ռուսաստանի առաջնորդները դեմ առ դեմ չեն հանդիպի: Գագաթնաժողովը, որը սովորաբար անցկացվում էր դեկտեմբերին, առաջին անգամ չեղարկվել է 2020 թվականին՝ COVID-19 համաճարակի գագաթնակետին։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի