Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնը կանաչ լույս է Վառել Ուկրաինայի առաջ՝ Ռուսաստանի ներսում ԱԹՍ-ներին հարվածելու համար․ Times

Պենտագոնը կանաչ լույս է Վառել Ուկրաինայի առաջ՝ Ռուսաստանի ներսում ԱԹՍ-ներին հարվածելու համար․ Times
Քաղաքականություն / Աշխարհ
14:25, 10 декабрь 2022
Ուկրաինական կենսական ենթակառուցվածքների վրա ռուսական զանգվածային հարվածներից հետո ԱՄՆ-ն ավելի քիչ է անհանգստանում այն մտքից, որ Կիևի հեռահար հարձակումները կարող են սրել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ուստի Ուկրաինային թույլատրվել է ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել Ուկրաինայի զինված ուժերին փոխանցված զենքերը․ այս մասին գրում է բրիտանական Times պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի սեփական աղբյուրին։
 
«Մենք Կիևին չենք ասում` մի՛ հարվածեք ռուսներին (Ռուսաստանում կամ բռնակցված Ղրիմում): Մենք չենք կարող նրանց ասել, թե ինչ անեն: Իրենք են որոշում, թե ինչպես օգտագործեն իրենց զենքերը: Միակ բանը, որ մենք պնդում ենք, հետևյալն է. մեր կողմից մատակարարված զենքն օգտագործելիս ուկրաինացի զինվորականները պետք է հետևեն պատերազմի միջազգային օրենքներին և Ժնևի կոնվենցիաներին», - հրատարակության խոսքերն է մեջբերում ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը։
 
Դեկտեմբերի 5-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սարատովի և Ռյազանի շրջանների օդանավակայանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով զոհվել է երեք զինծառայող։ Ռուս զինվորականների խոսքով՝ հարձակման հետևում կանգնած է Ուկրաինան։
 
Ուկրաինան պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը միջադեպին։ Սակայն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը գրել է, որ «եթե շատ հաճախ ինչ-որ բան արձակեք այլ երկրների օդային տարածք, ապա, վաղ թե ուշ, անհայտ թռչող օբյեկտները կվերադառնան  այն վայր, որտեղից արձակվել են»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի