Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահներն ասել են` իրենք չեն կարող բացել Լաչինի ճանապարհը, հարցը պետք է վերևներում լուծվի. մանրամասներ բանակցություններից

Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվեցին դեպի Ստեփանակերտ։ Նախաձեռնության հեղինակները դեռ մոտ 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիներին ամանորյա նվերներ տանել։

Նախաձեռնության հեղինակներից Հայկ Բարսեղյանը մանրամասներ ներկայացրեց բանակցություններից․ «Ռուս խաղաղապահներն ասել են` իրենք չեն կարող բացել Լաչինի ճանապարհը, հարցը պետք է վերևներում լուծվի»։


Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 2 շաբաթ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։