Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի․ Իրանի ԱԳ նախարարը՝ թուրք նախարարին

Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի․ Իրանի ԱԳ նախարարը՝ թուրք նախարարին
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:15, 17 январь 2023
Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի, Անկարայում Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA-ն։

«Մենք կարծում ենք, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է»,-ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի աշխարհագրության մեջ փոփոխություններն անընդունելի են: «Տարածաշրջանի երկրների միջեւ տրանսպորտային ուղիների բացումն այս համատեքստում կարեւոր հարցերից մեկն է, եւ մենք կարծում ենք, որ այդ հարցերի լուծումը կհանգեցնի առեւտրի ծաղկման եւ կայուն անվտանգության այս տարածաշրջանում», ասել է նա։