Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լրջագույն պատասխանին. Աբդոլլահիան

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լրջագույն պատասխանին. Աբդոլլահիան
Տարածաշրջան
18:39, 23 ноябрь 2022
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին և դրան ադրբեջանական կողմի արձագանքին: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ 

«Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են, և մենք հարաբերությունները երբեք չենք կարգավորել մի կողմի հետ՝ ի հաշիվ մյուսի։ Հիմնվելով փոխադարձ շահերի վրա՝ մենք առաջնահերթ ենք համարում բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը»,- նշել է Աբդոլլահիանը։

Նա ընդգծել է, որ Իրանը չունի տարածքային  հավակնություններ հարևան երկրներից ոչ մեկի նկատմամբ՝ ներառյալ Ադրբեջանի տարածքի, սակայն Թեհրանը հստակ հասկացրել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լրջագույն պատասխանին։

«Տարածաշրջանի պաշտոնատար անձինք հավաստիացրել են մեզ, որ իրենք չունեն նման մոտեցում, և մտահոգություն չպետք է լինի։ Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և մյուս հարևանների հետ՝ բարիդրացիության և եղբայրության սկզբունքների հիման վրա»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը։