Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել
Քաղաքականություն / Աշխարհ
12:47, 01 февраль 2023
Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յոավ Գալանտի միջև այսօր հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։․ գրում է Ազատություն Ռ/Կ-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խստորեն դատապարտել են կատարված ահաբեկչական գործողությունները, քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները», - ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Գալանտը, նշելով, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա, գոհունակություն է հայտնել հաստատված երկկողմ համագործակցության կապակցությամբ։

Հեռախոսազրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ։