Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակունցը ԱՄՆ կոնգրեսականի հետ խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի մասին

Մակունցը ԱՄՆ կոնգրեսականի հետ խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի մասին
Քաղաքականություն
09:59, 03 февраль 2023
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ Այս մասին դեսպանը տեղեկացրել է թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ։

«Հաճույք ունեցա հանդիպել կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ Խոսեցինք Հայաստանի առաջնահերթությունների, խաղաղ գործընթացի և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի մասին»,- գրել է Մակունցը։