Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք Ադրբեջանից գազ չենք ուզում, դադարեցրե՛ք ամաչեցնել ԵՄ-ին, մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը․ ֆրանսիացի պատգամավոր

Մենք Ադրբեջանից գազ չենք ուզում, դադարեցրե՛ք ամաչեցնել ԵՄ-ին, մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը․ ֆրանսիացի պատգամավոր
Քաղաքականություն / Աշխարհ
13:20, 04 февраль 2023
Ֆրանսիացի պատգամավոր Ան Լորանս Փեթելը թվիթերի իր էջում արված գրառմամբ դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնին։

«Խնդրում եմ ֆոն դեր Լեյե՛ն, Կադրի Սիմսո՛ն, դադարեցրե՛ք բռնակալներին սիրաշահել։ Դադարեցրե՛ք ամաչեցնել Եվրամիությանը։ Մենք Ադրբեջանից գազ չենք ուզում։ Մեզ Եվրոպայում պետք է վերականգնվող էներգիա արտադրել։ Եվ մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- գրել է պատգամավորը։