Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրատապ է․ միջազգային հանրությունը և եվրոպացիները պետք է մոբիլիզացվեն Լաչինի համար․ ֆրանսիացի պատգամավոր

Հրատապ է․ միջազգային հանրությունը և եվրոպացիները պետք է մոբիլիզացվեն Լաչինի համար․ ֆրանսիացի պատգամավոր
Տարածաշրջան
11:38, 18 январь 2023
Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։

«Միջազգային հանրությունը և եվրոպացիները պետք է մոբիլիզացվեն Լաչինի համար։ Դա հրատապ է, քանի որ հումանիտար ճգնաժամ է ծավալվում։ Ադրբեջանը «խեղդում» և սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Փեթելը։


Աղբյուր՝ factor.am