Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ ԼՂ-ում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով․ ԱԳՆ խոսնակ

Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ ԼՂ-ում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով․ ԱԳՆ խոսնակ
Միջազգային
13:06, 23 декабрь 2022
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին: 

«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է  խոսնակը։