Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ առողջապահության նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմել է ԱՀԿ–ին. ՀԺ

ՀՀ առողջապահության նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմել է ԱՀԿ–ին. ՀԺ
Հայաստան
12:03, 14 декабрь 2022
ՀՀ առողջապահության նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ահազանգելով ստեղծված իրավիճակի մասին և սպասելով հնարավոր հումանիտար աղետի շուրջ ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքին։

Այս մասին այսօր «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ շեշտելով, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողները չեն կարողանում տեղափոխվել Երևան։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը բախվում են բժշկական և հումանիտար ճգնաժամի։ Անհետաձգելի բժշկական կարիքներ ունեցող մարդիկ չեն կարող տեղափոխվել Երևան, դեղորայք և մարդասիրական օգնություն չի հասցվում բնակչությանը»,- գրել է նա։