Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում․ ահազանգում է ԱՀ առողջապահության նախարարությունը

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում․ ահազանգում է ԱՀ առողջապահության նախարարությունը
---
14:42, 03 декабрь 2022
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱՀ առողջապահության նախարարությունը։

«Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների­ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,- ասված է հաղորդագրությունում։