Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ
Միջազգային
12:49, 15 декабрь 2022
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ջուզեպպե Ձաֆուտոն։

«Երկխոսությունը լարվածության սրումը կանխելու բանալին է։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին՝ վստահության ամրապնդման միջոցներով»,- նշել է պաշտոնյան։