Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ի կատար ածել իրեն վստահված անվտանգության երաշխիքները․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Լաչինի միջանցքի մասին նամակին ի պատասխան

Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ի կատար ածել իրեն վստահված անվտանգության երաշխիքները․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Լաչինի միջանցքի մասին նամակին ի պատասխան
Քաղաքականություն
13:36, 24 декабрь 2022
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին։ Այս մասին տեղեկանում ենք Պետելի թվիթերյան էջից։
 

«Արտաքին գործերի նախարարն արձագանքել է ի շահ հայերի հարատև խաղաղության մեր կոչին.
-Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդի անցումային առաքելությունը  մշտական ներկայություն կունենա,
- Գործողություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ», -գրել է Պետելը՝ հեշթեգերում նշելով՝ #Լաչին, #Հայաստան։
 
«Ինչպես գիտեք Լաչինի միջանցքը դե ֆակտո գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության  ներքո՝ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության համաձայն։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ՄԱԿ-ը ներկայություն չունեն այնտեղ։ Սակայն Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ի կատար ածել իրեն վստահված անվտանգության երաշխիքները»,- մասնավորապես նշված է նամակում։

Անահիտ Խաչատրյան