Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ալիևի հետ կնքված յուրաքանչյուր պայմանագրով, տիկին Ֆոն դեր Լայեն, դուք ոտնահարում եք եվրոպական արժեքները»․ ֆրանսիացի պատգամավորը՝ Եվրահանձնաժողովի նախագահին

«Ալիևի հետ կնքված յուրաքանչյուր պայմանագրով, տիկին Ֆոն դեր Լայեն, դուք ոտնահարում եք եվրոպական արժեքները»․ ֆրանսիացի պատգամավորը՝ Եվրահանձնաժողովի նախագահին
Քաղաքականություն
00:25, 20 декабрь 2022
Ի՜նչպիսի ցինիզմ ռուսական ավտորիտար ռեժիմը փոխանակել Ադրբեջանի հետ ․ թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Անն Լորանս Փետելը՝ դիմելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին։
 
«Ալիևի հետ կնքված յուրաքանչյուր պայմանագրով, տիկին Ֆոն դեր Լայեն, դուք ոտնահարում եք եվրոպական արժեքները»,- մասնավորապես գրել է ֆրանսիացի պատգամավորը։
 
Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ուրախ է՝ Ռումինիայի, Հունգարիայի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ կնքված էներգետիկ համաձայնագրի համար, ու որ այն մեծ շեշտադրում է դնում վերականգնվող էներգիայի վրա: «Սև ծովի երկու ափերը երբեք ավելի մոտ չեն եղել։ Այժմ մենք կառուցում ենք էլեկտրաէներգիայի ավելի հզոր փոխհաղորդակցություն»,- ասել էր Լայենը։
 
Նշենք, որ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմից հետո Եվրոպան գրեթե հրաժարվել է ՌԴ-ից գազ գնելուց, փոխարենը հայտնել է  Ադրբեջանից գազի մատակարարումը կրկնապատկելու մասին:

Ժամանակին Ռուսաստանը տրամադրել է Եվրոպայում սպառվող գազի 40 տոկոսը, իսկ այս 7 ամիսների ընթացքում այն իջեցվել է մինչև 7.5 տոկոսի:

Հիշեցնենք նաև, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը կրկնապատկում է Ադրբեջանից գազի մատակարարումը։

Անահիտ Խաչատրյան