Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի էլեկտրակայանների և ենթակառուցվածքների վրա ռազմական հանցագործություններ են. Եվրահանձնաժողովի նախագահ

Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի էլեկտրակայանների և ենթակառուցվածքների վրա ռազմական հանցագործություններ են. Եվրահանձնաժողովի նախագահ
Աշխարհ
13:37, 19 октябрь 2022
Ռուսական հրթիռային հարվածները և դրոններով հարձակումները Ուկրաինայում էլեկտրակայանների և այլ ենթակառուցվածքների վրա ահաբեկչական գործողություններ են, որոնք հավասարազոր են ռազմական հանցագործությունների, չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Երեկ մենք կրկին ականատես եղանք քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական կետային գրոհներին: Սա նշան է առանց այն էլ շատ դաժան պատերազմի ևս մեկ գլխի: Միջազգային կանոնները առավելագույնս հստակ են: Դրանք ռազմական հանցագործություններ են»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում պատգամավորների առաջ: 

«Ձմռան շեմին տղամարդկանց, կանանց, երեխաներին ջրից, էլեկտրաէներգիայից և ջեռուցումից զրկելը մաքուր ահաբեկչություն է: Եվ հենց այդպես պետք է դա անվանել»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։