Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանն ու Չինաստանը համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Իրանն ու Չինաստանը համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրել
Քաղաքականություն / Տնտեսություն / Աշխարհ
21:52, 14 февраль 2023
Իրանն ու Չինաստանը համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը՝ տեղեկացնելով, որ փաստաթղթերը ստորագրվել են ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Պեկին կատարած այցի շրջանակներում։ 

Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի և Չինաստանի համակողմանի ռազմավարական գործընկերությունն անվանել է հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կամքի խորհրդանիշ:
Ստորագրված փաստաթղթերը վերաբերում են ճգնաժամի կառավարման, զբոսաշրջության, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև միջազգային առևտրի բնագավառներում համագործակցությանը։ Փաստաթղթերը վերաբերում են նաև սպորտին, լրատվական դաշտին և առողջապահությանը։ 

Հիշեցնենք, որ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 14-ի առավոտյան եռօրյա այցով ժամանել է Պեկին։ 20 տարվա ընթացքում սա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին պետական այցն է Չինաստան։