Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի նախագահը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Պեկին

Իրանի նախագահը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Պեկին
Միջազգային
15:04, 14 февраль 2023
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր Ազգային ժողովրդական կոնգրեսի շենքում պաշտոնապես դիմավորել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին։

Ռաիսիի այցը Պեկին համարվում է Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցը վերջին 20 տարվա ընթացքում։

Հաղորդվում է, որ Ռաիսիի այցի ծրագիրը ներառում է հանդիպում Չինաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի հետ և համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում։