Էրդողանը Թեհրանում կհանդիպի Իրանի ու Ռուսաստանի նախագահների հետ

Տարածաշրջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում։
Ըստ Թուրքիայի նախագահականի հայտարարության՝ այցի շրջանակներում հուլիսի 19-ին Թեհրանում Էրդողանի և Ռաիսիի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը։
Համապատասխան նախարարների մասնակցությամբ կայանալիք հիշյալ խորհրդի նիստում բազմակողմանիորոն կքննարկվեն Թուրքիա-Իրան հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Հանդիպումների ընթացքում երկկողմ հարաբերություններից բացի, կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր:
Թեհրանում Էրդողանը մասնակցելու է Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էբրահիմ Ռայիսիի հետ անցկացվելիք Աստանայի ձևաչափով 7-րդ եռակողմ գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ:
Աղբյուր՝ ermenihaber.am