Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի խոսնակը հայտնել է, որ Իրանի «հայամետ հայտարարություններն» անհանգստացնում են Անկարային ու Բաքվին

Էրդողանի խոսնակը հայտնել է, որ Իրանի «հայամետ հայտարարություններն» անհանգստացնում են Անկարային ու Բաքվին
Տարածաշրջան
17:10, 04 январь 2023
Թուրքիայի նախագահի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Իրանի և Ադրբեջանի հարաբերություններից։

Նա նշել է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են։ Քալընը հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա հետաձգվել է, այցի ժամկետը դեռևս որոշված չէ, սակայն դա կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին։

«Ժամանակ առ ժամանակ Իրանի որոշ հայամետ հայտարարություններ անհանգստացնում են մեզ, ինչպես նաև ադրբեջանական կողմին»,- հայտարարել է Քալընը։

Թուրք պաշտոնյան նշել է, որ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և Վրաստանը «պետք է գործեն միմյանց հետ ներդաշնակ և բաց ու պարզ լինեն միմյանց համար»։ 

factor.am