Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեդվեդևը այցելել է Պեկին և հանդիպել Չինաստանի նախագահին

Մեդվեդևը այցելել է Պեկին և հանդիպել Չինաստանի նախագահին
Միջազգային
12:50, 21 декабрь 2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելել է Պեկին։ Չինաստանի մայրաքաղաքում նա հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ։

«Մենք քննարկել ենք երկու իշխող կուսակցությունների՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության և «Եդինայա Ռոսիա»-ի փոխգործակցությանը, Չինաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր բոլոր ոլորտներում՝ ներառյալ, իհարկե, տնտեսությունը, արդյունաբերական համագործակցությունը և այլն։ Քննարկել ենք նաև միջազգային հարցեր, այդ թվում, իհարկե, հակամարտությունը Ուկրաինայում»,- ասվում է բանակցությունների արդյունքներով Մեդվեդևի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է իր Telegram-ալիքում։

«Այդ բանակցությունները շատ օգտակար էին»,- հավելել է նա։

Մեդվեդևի քարտուղարությունից հայտնել են, որ այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-21-ը։