Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ պաշտպանության փոխնախարար է ձերբակալվել. պատճառը հայտնի է

ՌԴ պաշտպանության փոխնախարար է ձերբակալվել. պատճառը հայտնի է
Ռուսաստան
10:45, 26 апрель 2024
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեղակալ Թիմուր Իվանովը ձերբակալվել է խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով: Հետաքննությունը պարզում է նրա հնարավոր մասնակցությունը պաշտոնեական այլ հանցագործությունների։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Նրանք հայտարարել են, որ Իվանովի դեմ հարուցված քրեական գործը կարող է չսահմանափակվել կաշառք ստանալու մեկ դրվագով։

Նրա գործով կարող են հայտնվել նաև նոր անձինք։  Հայտնի է, որ լինելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար՝ Իվանովը համակարգել է պաշտպանական գերատեսչության օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը։

Քննությունը ենթադրում է, որ պաշտոնյան երրորդ անձանց հետ գործարքի մեջ է մտել խոշոր կաշառք ստանալու համար՝ պաշտպանության նախարարության կարիքների համար կապալային և ենթակապալային աշխատանքների ծառայություններ իրականացնելու տեսքով։ Իվանովը հերքում է իր մասնակցությունը կաշառք ստանալուն։ Դատարանում նա հայտարարել է, որ պատրաստ է մանրամասն ցուցմունք տալ՝ ապացուցելու համար իր անմեղությունը։