Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սոցապ նախարարությունը սկսել է աշխատել հայրենադարձված գերիների համար աջակցություն տրամադրելու ծրագրի վրա»․ նախարարի տեղակալի պաշտոնակատար․ Տեսանյութ

ԱԺ հարցուպատասխանի ընթացքում  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարին հարց ուղղեց կապված հայրենադարձված գերիների սոցիալական աջակցության խնդրի հետ։

Նախարարի տեղակալի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ արդեն իրականացված և նախատեսված ծրագրերով չի նախատեսվում որևէ ծրագիր կապված գերիների հետ, բայց նախարարությունն արդեն սկսել է աշխատել մի ծրագրի վրա, որով հնարավոր կլինի վերադարձած գերիների համար աջակցություն տրամադրել, սակայն դա չի լինի ուղղակի գումար բաժանելու տեսքով։ «Կլինի սոցիալական փաթեթ, որը կլուծի մասնագիտական կողմնորոշման խնդիր, զբաղվածության խնդիր, ինչպես նաև առողջապահական որոշակի ծառայություններից օգտվելու խնդիր, որովհետև արդեն կան բազմաթիվ դիմումներ, որ գերեվարության ժամանակ մարդկանց մոտ որոշակի առողջական խնդիրներ են առաջացել, որոնք կարող են ի հայտ գալ նաև որոշակի ժամանակ անց։ Սրա վրա նոր խումբ կա, որը սկսել է աշխատել», - ասաց Նարեկ Մկրտչյանը։