Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի Քնեսեթը հավանություն է տվել ահաբեկիչներին մահապատիժ նախատեսող օրինագծին

Իսրայելի Քնեսեթը հավանություն է տվել ահաբեկիչներին մահապատիժ նախատեսող օրինագծին
Քաղաքականություն
22:12, 01 март 2023
Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) նախնական ընթերցմամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար մահապատիժ նախատեսող օրինագծին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Քնեսեթում հաստատել ենք ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու մասին օրենքը», - հայտնել է Նեթանյահուն «Տելեգրամ»-ի իր ալիքում:

The Jerusalem Post թերթի տվյալներով ՝ օրինագիծը հավանության է արժանացել 55 «կողմ» և 9 «դեմ» ձայներով: Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը բացակայել է ի նշան բողոքի։