Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նորանշանակ նախագահին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նորանշանակ նախագահին
Քաղաքականություն
15:51, 11 март 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես,  նշված է.

«Ձերդ գերազանցություն,


Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Վստահ եմ, որ պետական կառավարման համակարգում Ձեր աշխատանքի հարուստ ու բազմամյա փորձը կծառայեցնեք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել ամրապնդմանը։

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»: