Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության վերնախավում ունի տեղեկատվական գործակալներ. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ, ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չէ։ Այդ մարդիկ նախ 2020 թվականին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել ՀՀ-ի վրա՝ հրապարակային, բաց։ Հետո՝ վերջերս՝ Աժ-ում՝ ամենատարբեր տեղերում, ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը։ Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որ այն դիվանագիտական արձանագրումները,որը տեղի են ունեցել իրագործելուց, խուսափելու հնարավորություն ունենան։ Եվ հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունն՝ ընդդեմ ՀՀ-ի։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ։ Համացանցում հրապարկվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է,սևով փակված է։ Եվ դա ներկայացվում է՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Պատկերացնո՞ւմ եք։ Բա,եթե էդպես ա, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե պետք ա թաքցնել, այլ պետք է բացվեն, ներկայացվեն հանրությանը։ Ինչո՞ւ եք բա թաքցնում», - ասաց նա՝ այս գործողությունները Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործակալների աշխատանք որակելով։ 

Ըստ Փաշինյանի ՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են ստացվում․ «Ես, ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են նրանք ստանալ, դա Ադրբեջանն է, քանի որ եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան»։
 
Վարչապետի խոսքով՝ այն լուծումները, որոնք այս պահին ձեռք ենք բերված միջազգային գործընկերների հետ՝ որպես նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։

 «100 տոկոսվ,ոչ թե՝ 99։ Եվ, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, որում խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ-ի ազգային շահերին», - ասաց նա, նշելով, որ այդ թուղթը, չի հրապարակվել, քանի որ աշխատանքային է, բանակցություններ են ընթանում և հրապարակելը կոռեկտ չէ։