Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան և Հայաստանը աշխատում են ցամաքային սահմանի բացման ուղղությամբ․ Չավուշօղլու

Թուրքիան և Հայաստանը աշխատում են ցամաքային սահմանի բացման ուղղությամբ․ Չավուշօղլու
Քաղաքականություն
20:36, 10 апрель 2023
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մոտ ապագայում Հայաստանի դեսպանատան բացումը կարող է տեղի չունենալ, քանի որ նախ այլ քայլեր պետ է ձեռնարկվեն։ Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել, հայկական ավիափոխադրողները կարող են մեր տարածքով թռչել երրորդ երկրներ։ Բայց ցամաքային անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհները պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն կամրջի կառուցման պայմանավորվածություններ ունենք»,- ասաց նա։

Միաժամանակ Չավուշօղլուն հստակեցրել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրում է «դիվանագիտական անձնագրեր ունեցողների կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։


Անահիտ Խաչատրյան