Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբինյանի և Քըլըչի երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում․ Չավուշօղլու

Ռուբինյանի և Քըլըչի երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում․ Չավուշօղլու
Միջազգային
14:37, 14 апрель 2022
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման համար նշանակված Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մևլյութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում Հայաստանին կոչ է արել ավելի համարձակ լինել ու երրորդ երկրում հանդիպումները տեղափոխել Անկարա և Երևան: Նրա խոսքով՝ երբ օրակարգում հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հարցն է, արդեն կարիք չկա երրորդ երկրում հանդիպելու:

«Եթե չեք գալիս Թուրքիայում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս ենք քայլեր անելու», - ասել է Չավուշօղլուն՝ հայտնելով, որ նույնիսկ պատրաստակամություն են հայտնել առաջինը Երևան գալու:

Աղբյուր՝ azatutyun.am