Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ
Քաղաքականություն
21:42, 06 январь 2023
Հայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի քայլը; «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով»,- նկատեց նա։

Ավելի վաղ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։