Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Վարդանյանին ես հարված եմ հասցրել զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով. Մհեր Սահակյան

Այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությունը: 

Մհեր Սահակյանը Ազգային ժողովում հայտարարեց. «Ես, հաշվի առնելով Վլադիմիր Վարդանյանի ագրեսիվ պահվածքը և բղավելով արագ ինձ մոտենալը, ուղղվեցի մեկ քայլով և հարված հասցրեցի զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով»: Նա հավելեց, որ սենյակից հեռացել է, քանի որ չի ցանկացել, որ վեճը շարունակվի և ընդլայնվի: 

«Իմ արարքներում խուլիգանությունը՝ որպես օբյեկտիվ երևույթ, և խուլիգանական դրդումը՝ որպես սուբյեկտիվ երևույթ, իսպառ բացակայում են»,- ավելացրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ինքն անձամբ կողմ է քվեարկելու այս միջնորդագրին, քանի որ շահագրգռված է իրականության բացահայտման մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում