Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
Իրավունք
11:11, 10 апрель 2023
ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է հայցել խորհրդարանից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտի 31-ին պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի արդյունքում իշխանական պատգամավորը վայր է ընկել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել էր և տարվել ոստիկանության բաժին։

Վերջինս ապրիլի 3-ին ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից: