Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեդվեդևը միջուկային հարվածով է սպառնացել Վաշինգտոնին, Փարիզին և Լոնդոնին

Մեդվեդևը միջուկային հարվածով է սպառնացել Վաշինգտոնին, Փարիզին և Լոնդոնին
Աշխարհ
16:39, 06 май 2024
Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու դեպքում Ռուսաստանը կպատասխանի Վաշինգտոնին, Փարիզին և Լոնդոնին միջուկային հարվածով, սպառնացել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Իրենց զորքերն ուղարկելով Ուկրաինայի տարածք՝ կներքաշեն իրենց երկրները պատերազմի մեջ, որին մենք ստիպված կլինենք պատասխանել։ Եվ, ավաղ, ոչ Ուկրաինայի տարածքում։ ...Կսկսվի համաշխարհային աղետ»,- գրել է Մեդվեդևը իր Telegram-ալիքում։

Նա նախազգուշացրել է, որ Ռուսաստանի պատասխանից արևմտյան էլիտաները չեն թաքնվի ոչ Կապիտոլիումի բլրում, ոչ Ելիսեյան պալատում և ոչ Դաունինգ-սթրիթ-10-ում: «Դա, ի դեպ, Քենեդին և Խրուշչովը կարողացել են հասկանալ ավելի քան 60 տարի առաջ: Բայց ներկայիս ինֆանտիլ դեբիլները, որոնք հասել են իշխանության Արևմուտքում, ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ»,- ընդգծել է Մեդվեդևը։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև հիշեցրել է զորավարժություններին ՌԴ Գլխավոր շտաբի նախապատրաստման մասին, ներառյալ ոչ ռազմավարական միջուկային զենքի նախապատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակումները։