Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը կարող է հրահրել միջուկային պատերազմ. Մեդվեդև

Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը կարող է հրահրել միջուկային պատերազմ. Մեդվեդև
Հայաստան
14:11, 19 январь 2023
Ուկրաինայում Ռուսաստանի պարտությանը հասնելու Արևմուտքի ձգտումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, այդ թվում՝ միջուկային պատերազմի հրահրման, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

 «Ռամշտայն» բազայում ՆԱՏՕ-ի երկրների հանդիպման նախօրեին, որտեղ նախատեսվում է քննարկել Ուկրաինային նոր ծանր սպառազինությունների մատակարարման հարցը, Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, որոնք ձգտում են Ռուսաստանի պարտությանը, չեն գիտակցում, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել։ 

Նրա խոսքով՝ տարրական եզրակացությունը հետևյալն է. «միջուկային տերության պարտությունը սովորական պատերազմում կարող է հրահրել միջուկային պատերազմի սկիզբ»։ «Միջուկային տերությունները չեն պարտվել խոշոր հակամարտություններում, որոնցից կախված է նրանց ճակատագիրը: Չէ՞ որ սա պետք է ակնհայտ լինի ցանկացած մարդու»,- նշել է Մեդվեդևը: