Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աշխարհը առանց Ռուսաստանի մեզ պետք չէ». Մեդվեդևը կրկին աշխարհին վախեցնում է միջուկային զենքով

«Աշխարհը առանց Ռուսաստանի մեզ պետք չէ». Մեդվեդևը կրկին աշխարհին վախեցնում է միջուկային զենքով
Ռուսաստան
12:38, 27 февраль 2023
Եթե  լրջորեն բարձրացվի Ռուսաստանի գոյության հարցը, դա բնավ չի որոշվելու ուկրաինական ճակատում, այլ որոշվելու է ողջ մարդկային քաղաքակրթության հետագա գոյության հարցի հետ միասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «Իզվեստիան»-ի։

«Աշխարհը առանց Ռուսաստանի մեզ պետք չէ»,- ընդգծել է նա։ Մեդվեդևի խոսքով՝ Արևմուտքը մոլորության մեջ է, եթե կարծում է, թե կարելի է կործանել Ռուսաստանը առանց որևէ խնդրի, ինչպես մինչ այդ ԽՍՀՄ-ի դեպքում։ 

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը «վտանգավոր մոլորություններ» է անվանել Արևմուտքի պատրանքները, թե ԽՍՀՄ-ը փլուզելով առանց մեկ կրակոցի՝ առանց խնդրի կարող են կործանել նաև այսօրվա Ռուսաստանը։ «Փլուզված կայսրությունը իր փլատակների տակ կթաղի աշխարհի կեսը, իսկ գուցե և ավելին», բայց դա «չեն ուզում հասկանալ նրանք, ովքեր սկզբում փլուզեցին ԽՍՀՄ-ը, իսկ այժմ փորձում են ոչնչացնել Ռուսաստանի Դաշնությունը»,-  գրել է Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները ցանկանում էին ստեղծել «հատուկ հակա-Ռուսաստան»՝ ի դեմս Ուկրաինայի։ Ռուսաստանի թշնամիները շարունակում են «զենք մատակարարել Կիևի նեոֆաշիստական ռեժիմին», բայց նրանց նպատակները ակնհայտորեն կհանգեցնեն բոլորի պարտության։ «Նախկին կյանքի մասին ստիպված դարերով կմոռացվի, քանի դեռ չեն դադարի ճառագայթներով ելնել ծխակույտերը»,- զգուշացրել է նա:

«Ռուսաստանը դա թույլ չի տա»,- վստահեցրել է Մեդվեդևը։