Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաշխարհային պատերազմի ռիսկը մեծանում է. Մեդվեդևը՝ Լեհաստանի հրթիռային հարվածի մասին

Համաշխարհային պատերազմի ռիսկը մեծանում է. Մեդվեդևը՝ Լեհաստանի հրթիռային հարվածի մասին
Աշխարհ
12:04, 16 ноябрь 2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Լեհաստանի տարածքում հրթիռի ընկնելը վկայում է այն մասին, որ Արևմուտքը մեծացնում է համաշխարհային պատերազմի մեկնարկի հավանականությունը։ 

«Լեհական ֆերմայի ուղղությամբ ուկրաինական «հրթիռային հարվածի» հետ կապված պատմությունը ապացուցում է միայն մեկ բան. Արևմուտքը Ռուսաստանի հետ իր հիբրիդային պատերազմով մեծացնում է հավանականությունը, որ կարող է սկսվել համաշխարհային պատերազմ»,- գրել է Մեդվեդևը Twitter-ում։

 Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հրթիռն ընկել է Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող լեհական բնակավայրերից մեկի հացահատիկի պահեստի վրա: 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է նման հրթիռային հարվածի մասին տեղեկատվությունը։
 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին լուրջ կասկածներ է հայտնել, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանից։